211652_close_icon
views-count1162 դիտում article-date 13:19 10-07-2024

Կոլոմինան և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վաշինգտոնում մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հանդիպումը։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի, տարածաշրջանային և միջազգային անվտանգության ոլորտում իրավիճակն ու մարտահրավերները։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջան-ՆԱՏՕ գործընկերության ասպեկտները, այդ թվում՝ էներգետիկ անվտանգությունը, կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունը, ռազմական կրթությունն ու ուսուցումը, մարդասիրական ականազերծումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր