211652_close_icon
views-count13589 դիտում article-date 17:33 28-10-2023

Հրդեհ՝ Արմավիր քաղաքում գործող երկաթի պահեստի տանիքում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ. տարածքը սահմանազատել են այսօրվանից մարզում ծառայություն կատարող պարեկները. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Կարմիր կամրջի հարևանությամբ գտնվող երկաթի բազայի տարածքում գտնվող մեկ հարկանի պահեստներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել և նկատվում է ծուխ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արմավիրի թիվ 27 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանն ու ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը: 

Օպերատիվորեն ժամանել  են նաև այսօրվանից իրենց ծառայությունը Արմավիրի մարզում սկսող ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի գլխավորությամբ:

Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատեն:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ փողոցի թիվ 1/26 հասցեում գտնվող երկաթի պահեստի (սեփականատեր Հրաչ Պետրոսյան) տանիքում (50 ք․մ)։

Հրդեհը մեկուսացվել է ժ.15:10-ին, մարվել՝ ժ.15:32-ին: Մասամբ այրվել են պահեստի տանիքի փայտե կառուցատարրերը՝ 25 ք․մ։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր