12366 դիտում
17:28 06-02-2023
Հրդեհ Երևանում գործող ավտոտեխսպասարկման կետի կիսակառույց տանիքում. ժամանել է 2 մարտական հաշվարկ, պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցում՝ Երևանի հաշվառման-քննական բաժնի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինության տանիքում, հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Մարիամ Պողոսյանն ու Հենրիկ Հովհաննիսյանը։
Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցները։
Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, այրվել է փրփրապլաստե տանիքը։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+