211652_close_icon
views-count1120 դիտում article-date 17:00 20-10-2023

Գազայում պատերազմն ունենալու է 3 հիմնական փուլ. Իսրայելի պաշտպանության նախարարը մանրամասներ է հայտնել. Tert.am

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, ելույթ ունենալով Թել Ավիվում Կնեսետի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի նիստում, ներկայացրել է Գազայի հատվածում Իսրայելի ռազմական ծրագրերն ու նպատակները: Այս մասին գրում է timesofisrael.com-ը:

Նա ասել է, որ նպատակները ներառում են ՀԱՄԱՍ խմբավորման վերացումը՝ ոչնչացնելով նրա ռազմական և կառավարական հնարավորությունները, և Իսրայելի կողմից Գազայի նկատմամբ ցանկացած պատասխանատվություն ամբողջական վերացումը՝ Գազայի հատվածում նոր «անվտանգության ռեժիմ» ստեղծելով։

Գալանտը հանձնաժողովի անդամներին ասել է, որ պատերազմն ունենալու է երեք հիմնական փուլ:

«Մենք գտնվում ենք առաջին փուլում, որտեղ ռազմական արշավ է տեղի ունենում (օդային հարվածներով), իսկ ավելի ուշ կլինի (ցամաքային) գործողություն՝ նպատակ ունենալով ոչնչացնել օպերատիվներին և վնասել ենթակառուցվածքները՝ ՀԱՄԱՍ-ին ջախջախելու և ոչնչացնելու համար», - ասել է Գալանտը:

Նա նշել է, որ երկրորդ փուլում մարտերը կշարունակվեն, բայց ավելի ցածր ինտենսիվությամբ, քանի որ զորքերը աշխատելու են «վերացնելու դիմադրության օջախները»:

«Երրորդ փուլը կլինի Գազայի հատվածում անվտանգության նոր ռեժիմի ստեղծումը, Գազայի հատվածում առօրյա կյանքի համար Իսրայելի պատասխանատվության վերացումը և Իսրայելի քաղաքացիների և Գազայի շրջակայքի բնակիչների համար անվտանգության նոր իրականության ստեղծումը», - ասել է նա:

Նմանատիպ նյութեր