1000 դիտում
10:15 31-10-2023
Նեթանյահուն ասել է, որ Իսրայելի ռազմական գործողությունը Գազայում արդեն թեւակոխել է երրորդ փուլ
Իսրայելի ռազմական գործողությունը Գազայի հատվածում, որը սկսվել էր ի պատասխան պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ կազմակերպության կողմնակիցների հարձակման, թեւակոխել է երրորդ փուլը, որը ներառում է ցամաքային գործողությունների ընդլայնում անկլավում։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Մենք պատերազմի մեջ ենք: Մենք մեր առջեւ հստակ նպատակ ենք դրել՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական եւ վարչական ներուժը։ Մենք դա անում ենք համակարգված: Նախնական շրջափակման փուլն ավարտված է: Երկրորդ փուլը անընդհատ շարունակվող օդային հարձակումներն են։ Երրորդ փուլը Գազայի հատված ցամաքային ներթափանցման ընդլայնումն է։ Իսրայելի պաշտպանության ուժերը դա անում են չափված, շատ հզոր քայլերով՝ համակարգված քայլ առ քայլ շարժվելով»,- վարչապետի խոսքերն է մեջբերում կառավարության մամուլի ծառայությունը։
Նեթանյահուն հավելել է, որ Գազայի հատվածում ցամաքային գործողությունները ներառում են նաև ՀԱՄԱՍ-ի կողմնակիցների կողմից պատանդներին ազատելու ջանքերը: «Այս մանևրը [իսրայելական ցամաքային գործողությունը] նույնիսկ հնարավորություններ է բացում [պատանդներին] ազատելու համար, և մենք նրանց բաց չենք թողնի: Այս արշավը ժամանակ կխլի, կլինեն անսպասելի խոչընդոտներ, կլինեն դժվարություններ, կլինեն կորուստներ, կլինեն անակնկալներ, բայց վերջում ես ձեզ մի բան եմ խոստանում՝ ՀԱՄԱՍ-ը կկործանվի, Համասը կպարտվի եւ կլինի ուրիշ Գազա»,- վստահեցրել է նա:
Վարչապետը նաև ասել է, որ իսրայելցի զինվորականները գտնվում են բարձր զգոնության մեջ հյուսիսային սահմաններում, որտեղ շարունակվում են հրթիռակոծությունները Լիբանանից։ «Զուգահեռաբար մենք ակտիվորեն աշխատում ենք հյուսիսային ճակատում զսպելու ուղղությամբ։ Ես կրկին ասում եմ [շիական կազմակերպությանը] Հեզբոլլահին. դուք կկատարեք ձեր կյանքի սխալը, եթե որոշեք ամբողջությամբ միջամտել արշավին: Դուք կստանաք այնպիսի հարված, որը չեք էլ պատկերացնի»,- զգուշացրել է նա։

Նմանատիպ նյութեր
1150 դիտում
17:00 20-10-2023
Գազայում պատերազմն ունենալու է 3 հիմնական փուլ. Իսրայելի պաշտպանության նախարարը մանրամասներ է հայտնել. Tert.am
805 դիտում
14:51 17-06-2024
Նեթանյահուն ցրել է Իսրայելի ռազմական կաբինետը
Այս բաժնից
787 դիտում
22:32 24-01-2025
Դոնալդ Թրամփը Կանադային հարկային արտոնություններ է խոստացել ԱՄՆ-ի կազմ մտնելու դեպքում
763 դիտում
21:55 24-01-2025
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գների նվազեցումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին
751 դիտում
21:30 24-01-2025
Չինաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել