211652_close_icon

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Գազայում գործողության նոր փուլի մեկնարկի մասին

views-count1273 դիտում article-date 17:49 28-10-2023
Իսրայելական բանակն ավարտել է Գազայի հատվածում գործողության մեկ փուլը և անցել նոր փուլի, որը կշարունակվի մինչև նոր հրամանը։

Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝ երկրի ռազմական ղեկավարության հետ իրավիճակը գնահատելու նպատակով կայացած հանդիպման արդյունքներով։

«Մենք անցել ենք պատերազմի մեկ փուլ: Այս գիշեր Գազայի հողը ցնցվեց: Մենք նաև ստորգետնյա հարվածներ ենք հասցրել, հարձակվել ենք ահաբեկիչների վրա բոլոր մակարդակներում, բոլոր վայրերում:

Բանակի հրահանգները պարզ են. գործողությունները կշարունակվեն, քանի դեռ նոր հրաման չի տրվել»,- ասել է նախարարը։

Նմանատիպ նյութեր