211652_close_icon
views-count90598 դիտում article-date 11:17 15-10-2023

Երևանում թալանել են 83-ամյա թոշակառուի տունը՝ տանելով 17 300 դոլար, 1 մլն 100 000 դրամ և 100 000 ՌԴ ռուբլի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 13-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Գաջեգործների փողոցի շենքերից մեկի բնակիչ, 83-ամյա Հակոբ Մ.-ն և հայտնել, որ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք դեռևս իրեն անհայտ հանգամանքներում մտել են իր տուն և այնտեղից կատարել խոշոր չափի գողություն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝  բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Երանոսյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Տեղում Հակոբ Մ.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իր բնակարանից գողացել են 1 մլն 100 000 դրամ, 100 000 ՌԴ ռուբլի և 17300 ԱՄՆ դոլար: 

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու, գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով, տուժածը հայտնել է, որ ինքը թոշակառու է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր