36650 դիտում
22:10 05-07-2021
Տավուշի մարզում թալանել են միջնակարգ դպրոցի ուսուցչուհու բնակարանը՝ տանելով խոշոր չափի ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, եվրո և ՀՀ դրամ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչան վարչությունում առանձնապես խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրգործը հարուցվել է հուլիսի 1-ին Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 65-ամյա Ս. Սանթրոսյանի ահազանգի փաստով:
Այդ օրը՝ ոստիկանության Դիլիջանի բաժին է ահազանգել Ս. Սանթրոսյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 16:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան առաջին և երկրորդ հարկերի մուտքի դռները, մտել ներս, տունն ամբոջովին տակնուվրա արել և ննջասենյակի պահարանից հափշտակել պայուսակում եղած գումարները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամանած ոստիկաններին և քննիչներին Ս. Սանթրոսյանը հայտնել է, որ հափշտակել են 15 հազար ԱՄՆ դոլար, 16 հազար ՌԴ ռուբլի, 200 եվրո և 2 մլն 500 հազար դրամ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողին կամ գողերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամյբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Սանթրոսյանը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ ինքը իր բնակության վայրի միջնակարգ դպրոցում աշխատում է որպես ուսուցչուհի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
34955 դիտում
16:15 20-11-2019
Երևանում թալանել են միջնակարգ դպրոցի տնօրենի բնակարանը. հափշտակել են խոշոր չափի գումար և ոսկյա թանկարժեք զարդեր
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)