47417 դիտում
17:00 27-09-2023
Մաշտոցի ոստիկանների իրականացրած 2 օպերացիաներից մեկը պրոֆեսիոնալ ձևով կատարվել է. աղմկահարույց հանցագործության համար 2 հետախուզվող հայտնաբերվել են, քրեականի պետն էլ դեռ շարունակում է «Զիտա-Գիտա չես դառնա» օպերացիան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ սեպտեմբերի 26-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության ծառայողները միանգամից իրականացրել են 2 օպերացիա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օերացիաներից մեկը ղեկավարել է քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանը, որը կրել է «Զիտա-Գիտա չես դառնա» անունը, իսկ մյուսը ղեկավարել է քրեական հետախուզության բաժանմունքի հետախուզության գծով պետի տեղակալ Արթուր Խաչիկյանը, որի ղեկավարած օպերացինա կրել է «Բռնել փախուստի պահին» անունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, թե հնարավոր է որտեղ է գտնվում այս տարվա մայիսի 23-ից ՀՀ քրեական օերնսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ և 12-րդ կետերով և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ և 12-րդ կետերով հետախուզվող Տիգրան Բարսեղյանը։
Տեղում նրան հայտնաբերելու համար Ա. Խաչիկյանի գլխավորությամբ օպերատւվ խումբը մեկնում է Արագածոտնի մարզ։ Տեղում օպերատիվ և գրագետ աշխատանքի արդյունքում առանձնապես ծանր հացագործության համար հետախուզվող Տ․ Բարսեղյանը փորձում է դիմել փախուստի, սակայն դա նրան չի հաջողվում։
Ա․ Խաչիկյանին ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներին հաջողվում է մոտ 1 կմ հետապնդել նրան, ապա վնասազերծել, որից հետո նրան տեղափոխում են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջան քննչական բաժին, որտեղից էլ տեղափոխում են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Արմավիր քրեակատարողական հիմնարկ։
Այսքանով գործը չի ավարտվում, Տ․ Բարսեղյանին բռնելուց հետո Մաշտոցի ոստիկանները նոր օպերատիվ տեղեկություններ են ստանում, թե որտեղ է գտնվում հետախուզման մեջ գտնվող Իվան Վ.-ն, ով մայիսի 26-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 155 հոդ. 2-րդ մասի 7-րդ , 8-րդ, 12-րդ կետերի և ՀՀ քր. օր. 44-155 հոդ. 2-րդ մասի 7-րդ, 8-րդ , 12-րդ կետերի հատկանիշներով ու բացատրական աշխատանքի արդյունքում Իվան Վ․-ն ինքնակամ ներկայանում է ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Այնտեղից նրան նույնպես տեղափոխում են Արմավիր քրեակատարողական հիմնարկ։
Արդյունքում, Ա․ Խաչիկյանի գլխավորությամբ իրականացված օպերացիան իր արդյունքն է տալիս։
Այդ օրը սակայն քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գ․ Պողոսյանի գլխավորությամբ իրականացված մեկ այլ աղմկահարույց հանցագործության դեպքով կատարված «Զիտա-Գիտա» չես դառնա օպերացիան արդյունք չի տալիս։ Հնդիկ հետախուզվողը չի հայտնաբերվում։ Գ․ Պողոսյանի գլխավորությամբ հնդիկի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 15-ին, կրակոցներ և դանակահարություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ից 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ էր ստացվել, որ Արա Սարգսյան փողոցի 18/20 հասցեում գտնվող գրասենյակներից մեկում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը: Ժամանել էին նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանն ու քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանը:Ահազանգով ժամանել էին նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և հատապես կարևոր գործերով ավագ քննիչներ Նարեկ Երանոսյանի ու Վահե Խանզադյանի գլխավորությամբ: Դեպքի վայրի զննություն էին կատարում քննիչները, և տեղում աշխատում էր նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության ավագ փորձաքրեագետ Սերգեյ Բադալյանը:
Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատր Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները օֆիսային տարածքում և դրսում հայտնաբերել էին մեծ քանակի արնանման հետքեր, կրակված 3 պարկուճ, 1 գնդակ, էլեկտրաշոկ, ծխախոտի տուփ, որի մեջ եղել են դեղնականաչավուն զանգված և կաթոցիչ:Դեպքի փաստով՝ Է. Բալոյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, վիրավորների ինքնությունը ճշտելու ուղղությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին նաև, որ նշված վայրից 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն, 1 հոգի էլ դանակի մի քանի հարվածներ էր ստացել ու տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ SHAMSHYAN.com-ը հայտնել էր նաև, որ սեպտեմբերի 19-ին Երևանում հնդիկների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքը և գույքի վնասման դեպքն էր տեղի ունեցել։Այդ օրը՝ ժամը 01։45-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Շարմա Ա․-ից, ով հայտնել է, որ Հասրաթյան փողոցի 29/8 հասցեում հնդիկ քաղաքացիները «իրար սպանում են» և կարիք կա շտպօգնության բժիշկների։ Ահազանգի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։Պարզվել էր, որ նշված հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ հնդիկների միջև, ովքեր այնուհետև ձեռքերին եղած երկաթե և փայտե ձողերով ոչ միայն փոխադարձ հարվածներ էին հասցրել, այլև վնասել են Kia մակնիշի ավտոմեքենան։Ոստիկաններին և պարեկներին հաջողվել էր նշված վայրից Ոստիկանության Մաշտոցի բաժին տեղափոխել Հնդկաստանի մի քանի քաղաքացիների, իսկ մի քանիսն էլ դիմել էին փախուստի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 152+
152+