83777 դիտում
20:36 24-09-2021
Նոր Նորքի ոստիկանների ու քննիչների իրականացրած «Ձկնիկ լող տուր, լող արա, դրսի որսը թող արա» օպերացիան տվեց իր դրական արդյունքը. հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք ատրճանակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեբերի 24-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին է ինքնակամ ներկայացել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 50-ամյա Արմեն Կարապետյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով հետախուզվում էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից:
Նրան հայտնաբերելու ուղղությամբ Նոր Նորքի ոստիկաններն ու քննիչները կատարել են հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել էին անգամ, թե որ հատվածներում է հնարավոր նրա թաքստոցների տեղերը ու «Ձկնիկ լող տուր, լող արա, դրսի որսը թող արա» օպերացիայի արդյունքում հավանաբար Ա. Կարապետյանը, տեղեկանալով, որ Նոր Նորքի ոստիկաններն ու քննիչերը դուրս են եկել իր հետքի վրա և այլևս տեղ չունի փախնելու, այսօր ներկայացել է:
Նա ներկայացրել է նաև հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Կարապետյանը քննչական բաժնից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Արմավիրի քրեակատարողական հիմնարկ:
Օպերացիան ղեկավարել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արտակ Ասատրյանն ու Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վարդան Ավագյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզում էր հայտարարվել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 50-ամյա Ա. Կ.-ի նկատմամբ:
Վերջինս կասկածվում էր հուլիսի 19-ին Երևանի Դավիթ Բեկի պողոտայում ճանապարհը չզիջելու և Opel մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ կրակելու մեջ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան հայտնաբերելու համար ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արտակ Ասատրյանի որոշմամբ ստեղծվել էր օպերատիվ խումբ, որում ներգրավված են քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները և Ա. Ասատրյանի որոշմամբ օպերացիան կրում էր «Ձկնիկ լող տուր, լող արա, դրսի որսը թող արա, իջիր ջրի հատակը, մինչև անցնի վտանգը» անվանումը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2173 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)