211652_close_icon
views-count75354 դիտում article-date 22:29 19-02-2021

Վարդենիսի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին «Զիտա»-ին ու «Գիտա»-ին. գողը չհասցրեց նրանց խաշլամա անել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   ոստիկանության Վարդենիսի բաժնում ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 12-ին ոստիկանության Վարդենիսի բաժին է դիմել Խաչաղբյուր գյուղի բնակիչ,  45-ամյա Հ. Բ.-ն  և հայտնել, որ  փետրվարի 10-ի ժամը 19:00-ից մինչև փետրվարի 11-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց գյուղի 2-րդ փողոցում գտնվող իր տան անասնագոմի երդիկը բացելու միջոցով մուտք են գործել ներս և այնտեղից գողացել 2 գլուխ ոչխար: 

 Նշված վայր են մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Այվազյանի  գլխավորությամբ: 
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ավագ հետաքննիչ  Գասպարյանը, ում կողմից էլ հարուցվել է նշված քրեական գործը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործությունը բացահայտելու նպատակով  ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության  պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի կողմից ստեղծվել է օպերատիվ խումբ՝ Վարդենիսի  ոստիկանապետի գլխավորությամբ: 

Կարճ ժամանկ անց մարզի ոստիկանները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Վարդենիսի բաժին են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ, 19-ամյա Վ. Պետրոսյանին, ով փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ ինքն է Հ. Բ.-ի ոչխարները գողացել, ապա հայտնել, թե գողանալուց հետո որտեղ է պահել: 

Գ. Շամշյանի  տեղեկություններով՝  հարուցված քրեական գործը  ոստիկանության Վարդենիսի բաժնից փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Հ. Բ.-ն ասում էր.  «Հալալա, Վարդենիսի ոստիկանները տաք հետքերով   գտան «Զիտա»-իս ու «Գիտա»-իս,  թե չէ մեկ էլ տեսար, գողը խաշլամա աներ»: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր