1234 դիտում
12:11 26-09-2023
Փաշինյանը տեղյակ է Սյունիքում սպասվող զարգացումների մասին, ՀՀ-ի գոյությունը վտանգված է․ Թևանյանը ուսանողներին դասադուլի կոչ արեց․ tert.am
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը և մի խումբ երիտասարդներ իրազեկման ակցիա են իրականացնում բուհերում։ Պոլտեխնիկի բակում՝ դիմելով ուսանողությանը, Անդրանիկ Թևանյանը կոչ արեց դասադուլ իրականացնել, գրում է tert.am-ը։
«Հարգելի՛ ուսանողներ, ՀՀ-ի գոյությունը վտանգված է, ձեզ խաբում է Նիկոլ Փաշինյանը՝ հավաստիացնելով և անբարոյական առաջարկ անելով, որ Արցախը հանձնելով՝ փրկվելու է Հայաստանը։
Արցախն այսօր դատարկվում է, հայաթափվում է Նիկոլ Փաշինյանի, Ալիևի ու Էրդողանի համատեղ գործողությունների արդյունքում։ Բայց դրանով հայկական ողբերգությունը ոչ թե ավարտվում է, այլ նոր է սկսվում։ Ուսանողությունը պետք է դասադուլ անի, տեր կանգնի իր հայրենիքին և հասկանա, որ հաջորդը հարվածի տակ է հայտնվում Սյունիքը։
Նախիջևանում Էրդողանն ու Ալիևը արդեն պայմանավորվել են, որ պետք է Սյունիքի հարցը լուծեն։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի այդ մասին, բայց ցույց է տալիս, որ իբր պայքարում է ինքնիշխանության համար։ Ինչպես որ Արցախում տեղի ունեցածի մասով Էդողանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը տեղյակ էր, այնպես էլ համոզված եղեք, որ նա տեղյակ է Սյունիքից սպասվող զարգացումների մասին։
Մեր խնդիրը պետք է լինի թույլ չտալ, որպեսզի թուրք-ադրբեջանական ծրագիրը իրականանա, իսկ դրա համար անհրաժեշտ է իշխանափոխություն Հայաստանում, որպեսզի մենք կարողանանք մեր բնական դաշնակիցների՝ Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել և թույլ չտալ ՀՀ-ի կործանում»,- ասաց նա։
Թևանյանը հորդորեց ուսանողներին՝ դիմել դասախոսներին մասնակցել պայքարին և դուրս գան փողոց։

Նմանատիպ նյութեր
1249 դիտում
14:46 10-06-2014
Սիրիահայության գոյությունը վտանգված է
4479 դիտում
18:11 17-07-2020
Հայերի ոգին չի կոտրվել, երբ նրա գոյությունը վտանգված էր. այն չի կոտրվի նաև հիմա. Թինա Կանդելակի
Այս բաժնից
568 դիտում
09:13 26-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
1159 դիտում
23:06 25-12-2024
Նորոգվել է Երևան - Արմավիր - ՀՀ սահման ավտոճանապարհի Էջմիածնի հատվածը