211652_close_icon
views-count1072 դիտում article-date 14:46 10-06-2014

Սիրիահայության գոյությունը վտանգված է

Սիրելի՛ հայրենակիցներ, Սիրիայում` մասնավորապես Հալեպում, վտանգված է հայկական երբեմնի ծաղկուն ու բարգավաճ հայ համայնքի գոյությունը: Վերջին ժամանակներում առավել մեծ հաճախականությամբ են ռմբահարվում Հալեպի հայաշատ թաղամասերը, ի մասնավորի` բացառապես հայերով բնակեցված Նոր Գյուղ թաղամասը: Դժբախտաբար կան զոհեր ու վիրավորներ: Գրեթե ավերվել են գրեթե երբեմնի շեն ու ծաղկուն թաղամասերը, խոնարհվում են հայկական եկեղեցիներն ու դպրոցները, ակումբներն ու մշակութային կենտրոնները: Սիրիայի մեր քույրներն ու եղբայրները զրկված են գոյատևելու ամենատարրական միջոցներից, օրերով զրկված են ջրից ու սնունդից… ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով Հիմնադրամում բացվել է դրամային և արտարժույթային բանկային հաշիվներ` աղետի մեջ հայտնված սիրիահայությանը օգնելու նպատակով: Դիմելով մեր համահայկական կազմակերպություններին, հայկական կառույցներին` խնդրում ենք Ձեր բնակության երկրների քաղաքական ղեկավարությունից պահանջել աջակցելու Սիրիայում խաղաղության հաստատման գործընթացին, ինչպես նաև կազմակերպել նյութական միջոցների հավաքում` Սիրիայում բնակվող մեր հայրենակիցներին օգնելու համար: Ստորև նշվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարները սիրիահայությանը օժանդակության նպատակով: «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ ՀՀ. ք Երևան, Գ.Լուսավորչի 13, 0015 հ/հ No 2470100030900000 (AMD) հ/հ No 2470100030900001 (USD) SWIFT: ASHBAM22 «Հայաստան» համահայկական հիմնադրամ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ ՀՀ. ք Երևան, Վ. Սարգսյանի 26/1, 375010 հ/հ 1930000081130104 (EUR) SWIFT: COVBAM22 «Հայաստան» համահայկական հիմնադրամ ՀՀ սփյուռքի նախարար` Հրանուշ Հակոբյան

Նմանատիպ նյութեր