Վենետիկի հանձնաժողովը տեղյակ է ՀՀ-ում ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին և նախագահին հանձնարարել է հանդես գալ հայտարարությամբ. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2019/06/24/Venice-com/3033466?fbclid=IwAR3Equ5BaCns9Mr8t8y1Z_Tp_Spg2JCzhHv1SCAWZ0aWIy3UYxMaevJ6wIs]Tert.am-[/url]ը գրում է.
Վենետիկի հանձնաժողովը տեղեկացված է ՀՀ–ում Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարագացումների մասին և խնդրել է հանձնաժողովի նախագահին հանդես գալ հայտարարությամբ։
Հարցը քննարկվել է հունիսի 21-22-ին կայացած 119-րդ պլենար նիստի ընթացքում։
«Հանձնաժողովը տեղյակ է Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարագացումներին, այդ թվում՝ վերջին հանրային հայտարարություններին, որոնք վերաբերում են ՍԴ ներկա անդամներին: Վենետիկի հանձնաժողովը խնդրել է հանձնաժողովի նախագահին ուշադիր հետևել իրավիճակին և, հարկ եղած դեպքում, այս հարցի շուրջ հանդես գալ հայտարարությամբ»,- ասվում է հանձնաժողովի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Ազգային ժողովի կողմից ՍԴ դատավոր էր ընտրվել Վահե Գրիգորյանը։
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/06/24/Venice-com/3033466?fbclid=IwAR3Equ5BaCns9Mr8t8y1Z_Tp_Spg2JCzhHv1SCAWZ0aWIy3UYxMaevJ6wIs]այստեղ[/url]