211652_close_icon
views-count1015 դիտում article-date 22:42 16-09-2023

«Հայաքվե» դիտորդական առաքելությունն ընտրատեղամասերում խախտումներ է արձանագրել

«Հայաքվե» դիտորդական առաքելության՝ ընտրատեղամասերի՝ տեսախցիկներով ուղիղ հեռարձակման և տեղամասերով շրջիկ խմբերի մշտադիտարկման արդյունքում արձանագրված (և չշտկված) խախտումներ․
-  1/9 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերը գտնվում են տեսախցիկից բավականին հեռու և տեսանելի չեն։
-  1/10 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերից մեկը դուրս է մնացել հեռարձակվող տեսագրությունից։
-  1/19 տեղամասում քվեարկության խցիկները տեղադրված են պատուհանների դիմաց։ Առկա է ազատ կամքի արտահայտման նկատմամբ վերահսկողության հնարավորություն։ Խախտման արձանագրումից հետո փակվել է պատուհանների ընդամենը կեսը։
-  1/20 տեղամասում գրանցման բոլոր էլեկտրոնային սարքերը դուրս են մնացել հեռարձակվող տեսագրությունից։
-  1/23 տեղամասում քվեարկության խցիկները տեղադրված են պատուհանների դիմաց։ Առկա է ազատ կամքի արտահայտման նկատմամբ վերահսկողության հնարավորություն։
-  2/3 տեղամասում քվեարկության խցիկների հետնամասն ամբողջությամբ բաց է։ Առկա է ազատ կամքի արտահայտման նկատմամբ վերահսկողության հնարավորություն։
-  2/7 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերի մի մասը դուրս է մնացել հեռարձակվող տեսագրությունից։
-  2/11 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերի մի մասը դուրս է մնացել հեռարձակվող տեսագրությունից։
-  2/21 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերի մի մասը դուրս է մնացել հեռարձակվող տեսագրությունից։
-  2/30 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերի մի մասը դուրս է մնացել հեռարձակվող տեսագրությունից։
-  2/45 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերի մի մասը դուրս է մնացել հեռարձակվող տեսագրությունից։
-  2/47 տեղամասում քվեարկության խցիկի անմիջապես կողքին առկա է դուռ։ Առկա է ազատ կամքի արտահայտման նկատմամբ վերահսկողության հնարավորություն։
-  2/48 տեղամասում գրանցման գործընթացն ամբողջությամբ դուրս է մնացել հեռարձակման տեսագրությունից։ Չեն երևում քվեատուփը և գրանցման էլեկտրոնային որևէ սարք։
-  4/1 տեղամասում ամբողջ ընտրական տեղամասը տեսախցիկից շատ հեռու է, և հնարավոր չէ ոչինչ տեսնել։
-  4/3 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերը գրեթե ամբողջությամբ դուրս են մնացել հեռարձակվող տեսագրությունից։
-  4/7 տեղամասում ժամը 19։36-ի դրությամբ հեռարձակումն անջատված է։
-  4/8 տեղամասում գրանցման բոլոր էլեկտրոնային սարքերը դուրս են մնացել հեռարձակվող տեսագրությունից։
-  4/11 տեղամասում տեսախցիկը տեղադրված է այնպիսի դիրքում, որ ամբողջ գործընթացը գրեթե չի երևում։
-  4/18 տեղամասում գրանցման բոլոր էլեկտրոնային սարքերը դուրս են մնացել հեռարձակվող տեսագրությունից։
-  4/20 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերի մի մասը դուրս է մնացել հեռարձակվող տեսագրությունից։
-  4/21 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերի մի մասը դուրս է մնացել հեռարձակվող տեսագրությունից։
-  4/22 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերը գրեթե ամբողջությամբ դուրս են մնացել հեռարձակվող տեսագրությունից։
-  6/50 տեղամասում տեսախցիկի դիտարկման տիրույթում են քվեախցիկները՝ ներսի կողմից, խախտված է գաղտնի քվեարկության իրավունքը։
-  7/3 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերից մեկը դուրս է մնացել հեռարձակվող տեսագրությունից։ Սարքի երևալու դեպքում կխախտվի անձնական տվյալների գաղտնիությունը։
-  7/5 տեղամասում երևում է գրանցման էլեկտրոնային սարքերի կեսը, որն էլ ուղիղ տեսախցիկի տեսադաշտում է։ Հնարավոր է՝ խախտվի անձնական տվյալների գաղտնիությունը։
-  7/6 տեղամասում երևում է գրանցման էլեկտրոնային սարքերի կեսը, որն էլ ուղիղ տեսախցիկի տեսադաշտում է։ Հնարավոր է՝ խախտվի անձնական տվյալների գաղտնիությունը։
-  7/18 տեղամասում գրանցման բոլոր էլեկտրոնային սարքերը դուրս են մնացել հեռարձակվող տեսագրությունից։
-  7/28 տեղամասում քվեարկության խցիկներից մեկն ընդհանրապես չի երևում հեռարձակվող տեսագրության մեջ։
-  7/51 տեղամասում գրանցման բոլոր էլեկտրոնային սարքերը դուրս են մնացել հեռարձակվող տեսագրությունից։
-  7/59 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերի մի մասը դուրս է մնացել հեռարձակվող տեսագրությունից։
-  8/1 տեղամասում տեսախցիկի դիտարկման տիրույթում են քվեախցիկները՝ ներսի կողմից, խախտված է գաղտնի քվեարկության իրավունքը, տեսախցիկով չի երևում քվեախցիկներից մեկը։ Նույն տեղամասում ընտրողների ցուցակները փակցված են անհասանելի տեղում։
-  8/3 տեղամասում ընտրողների ցուցակները փակցված են անհասանելի տեղում։
-  8/4 և 8/5 տեղամասերից 50 մետրից պակաս հեռավորության վրա քարոզչական նյութեր են փակցված։
-  8/6, 8/7, 8/8, 8/9, 8/10, 8/12 տեղամասերում ընտրական ցուցակները մատչելի չեն քվեարկության նախորդ օրը իրենց անունը ցուցակում փնտրել փորձող քաղաքացիների համար, դրանք փակ դարպասների հետևում են։

Նմանատիպ նյութեր