865 դիտում
13:52 13-02-2023
ՔՊ-ական պատգամավորը վստահեցնում է՝ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը քաղաքացիական առաքելություն է և որևէ մեկի դեմ ուղղված չէ, Հայաստանը շատ ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում և ՌԴ-ի, և Արևմուտքի, և Իրանի գործընկերների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Որևէ մեկին բացատրելու կարիք չկա, թե որևէ մեկի դեմ է ուղղված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը: ՀՀ-ն երկուամսյա դիտորդական առաքելությունից հետո իր դիվանագիտական ջանքերի շնորհիվ կարողացել է ԵՄ գործընկերների հետ պայմանավորվել, որ դիտորդական առաքելության ժամկետը երկարացվի: Եվ սա բխում է բացառապես ՀՀ շահերից»,-ասաց պատգամավորը:
Նա վստահեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունը շատ ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում և ՌԴ-ի, և արևմտյան, և Իրանի գործընկերների հետ: Եվ այս համատեքստում Հայաստանը ելնում է իր շահերից:
Հովհաննիսյանը հորդորեց Արևմուտք-ՌԴ առճակատումը չտարածել Հայաստանի շուրջ տարածվող զարգացումների վրա, նա հորդորեց այդ ելակետը չվերցնել՝ որպես հիմք: ՀՀ իշխանությունները ելնում են Հայաստանի պետական շահերից: «ԵՄ դիտորդական առաքելությունը քաղաքացիական առաքելություն է, այն որևէ մեկի դեմ ուղղված չէ, այն այստեղ է՝ իրականացնելու բացառապես դիտորդական առաքելություն, ֆիքսելու այն խնդիրները, իրավիճակը, որ կա Հայաստանի սահմաններին»,-ասաց պատգամավորը՝ հորդորելով այդտեղ աշխարհաքաղաքական կոնտեքստ չտեսնել:

Նմանատիպ նյութեր
916 դիտում
11:00 17-01-2024
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունն իր 1,500-րդ պարեկությունն է իրականացրել
1393 դիտում
07:50 17-11-2023
ՔՊ-ական պատգամավորը 2019 թվականին տուն է գնել. ինչ ունեցվածք ունի պատգամավորը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
898 դիտում
09:39 10-01-2025
Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ
658 դիտում
09:16 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է