211652_close_icon
views-count17587 դիտում article-date 21:13 09-09-2023

Ավտովթար Լոռու մարզում. Տաշիր քաղաքում բախվել են Mercedes-ն ու բեռնատար ԶԻԼ-ը. կա վիրավոր. օպերատիվ են գործել բժիշկներն ու ՊԾ Լոռու գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09:20-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան-Գորկի փողոցների խաչմերուկում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 32-ամյա Նարեկ Ջ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան և 51-ամյա Համլետ Ա.-ի վարած ԳԱԶ-3507 մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Տաշիր բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են կատարել ավագ պարեկ Արա Մելքոնյանն ու կրտսեր պարեկ Սլավիկ Պալյանը։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր