211652_close_icon
views-count27870 դիտում article-date 17:51 23-02-2023

Ավտովթար Լոռու մարզում․ Սպիտակ քաղաքում բախվել են BMW-ն, Mercedes-ն ու Opel-ը․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել Սպիտակի հիվանդանոցի բժիշկներն ու Լոռու գումարտակի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Սուրեն Ավետիսյան փողոցում բախվել են BMW, Mercedes և Opel Combo մակնիշի ատոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության, Ոստիկանության, Պարեկային ծառայության Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Սամվել Պետրոսյանն ու կրտսեր պարեկ Ալեքսան Ամիրխանյանը։ 

Վթարի փաստով Պարեկային ծառայության Լոռու գումարտակում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են վարորդների և բժշկական օգնություն ստացած քաղաքացու ինքնությունը և, հնավավոր է՝ նախապատրաստված նյութերը փոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։ 

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր