14981 դիտում
19:17 14-01-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. գազաբալոնից առաջացած կրակը՝ հրդեհի պատճառ. օպերատիվ են գործել Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջներին ու ՊԾ Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աջափնյակ վարչական շրջանում՝ Պարսեղովի փողոցի տներից մեկում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 -րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Միքայել Յավրյանն ու Գրիգոր Դավթյանը։
Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջները թիվ 4 տանն առաջացած հրդեհի դեմ են պայքարել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհն առաջացել է գազաբալոնից, բարեբախտաբար, պայթյուն տեղի չի ունեցել, սակայն այրվել է տան բակում կառուցված տանիքից մի հատված։
Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2104 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)