Արտառոց դեպք՝ Երևանում․ դատական նիստի ժամանակ կալանավորը սեղանին դրված բարձրախոսը նետել է դատավորի ուղղությամբ, ապա հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին
Նոյեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի դատարաններից մեկում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Երևան քաղքի Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 40 հասցեում գտնվող Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատական նիստի ընթացքում կալանավորված անձը իր առջև դրված բարձրախոսը նետել է դատական նիստը վարող դատավոր Ռուբեն Սմբատյանի ուղղությամբ, ապա նրա հասցեին հայհոյանքներ հնչեցրել ու կոպիտ կերպով խախտել հասարակական կարգն ու դատական նիստի բնականոն ընթացքը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կալանավորված անձը 52-ամյա Ռուբեն Սարգսյանն է, ով դատարան էր տեղափոխվել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։
Դեպքի փաստով խուլիգանություն հատկանիշներով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։