1276 դիտում
23:28 01-09-2023
Շառլ Միշելն առաջարկել է քայլ առ քայլ մոտեցում, որը կապահովի Լաչինի միջանցքի լիարժեք շահագործում, այնուհետև Աղդամի ճանապարհի բացում
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակից հայտարարություն են տարածել հայ-ադրբեջանական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի իրավիճակի և Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ:
«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նշվում է.
«Նախագահ Միշելը շարունակել է ակտիվորեն ներգրավված լինել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման գործում: Վերջին շաբաթների ընթացքում նրա ջանքերը՝ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի աջակցությամբ, որպես առաջնահերթություն կենտրոնացած էին Ղարաբաղի հայերի հումանիտար իրավիճակի հասցեագրման վրա:
Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Կլաարը և նախագահ Միշելի թիմը սերտ կապի մեջ էին Բաքվի, Երևանի և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ՝ մուտքի ապաարգելափակման համար լուծում մշակելու նպատակով։
Ներկայումս տեղում հումանիտար իրավիճակը արագորեն վատթարանում է. տեղի բնակչության կարիքների հասցեագրմանն ուղղված քայլերը հրամայական են:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն առաջարկել է քայլ առ քայլ մոտեցում, որը կապահովի Լաչինի միջանցքի լիարժեք շահագործում, այնուհետև Աղդամի ճանապարհի բացում։
Քայլերի այս հաջորդականությունը և բեռների տեսակը, որը կմատակարարվի այս ճանապարհներից յուրաքանչյուրով, ինչպես նաև դրան հաջորդող ընթացակարգերը, եղել են վերջին քննարկումների առանցքում:
ԵՄ-ն խորապես համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ նախկին պայմանավորվածությունների և Արդարադատության միջազգային դատարանի որոշման համաձայն, և նշում է, որ մատակարարումների համար Աղդամի ճանապարհի օգտագործումը կարող է լինել հրատապ և ամենօրյա կարիքների բավարարմանն ուղղված հստակ և կայուն լուծման մաս: Այս տարրերի շուրջ քննարկումները սկսվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում ղեկավարների վերջին հանդիպումից հետո։
ԵՄ-ն նաև ընդգծել է, որ Բաքուն պետք է հստակություն մտցնի Ղարաբաղի հայերին Լաչինի միջանցքով դեպի Հայաստան և հետ տեղաշարժի ընթացակարգերի առումով:
Միևնույն ժամանակ քննարկումները կենտրոնացել են նաև Ղարաբաղի հայերի համար էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումների շուտափույթ վերականգնման վրա:
Ներկայիս իրավիճակից բացի, Եվրամիությունը շեշտել է այս հակամարտության ժառանգությանն անդրադառնալու անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ կայուն լուծումը հեշտացնելու համար:
Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև երկխոսությունն այս առումով էական կլինի։ Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն, իսկ կոնկրետ եղանակների շուրջ քննարկումները պետք է սկսվեն հնարավորինս արագ։
Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությունը պետք է ամրապնդի վստահությունն ու հավատը։ Այդ նպատակով ԵՄ-ն տարբեր առաջարկներ է ներկայացրել այս գործընթացին միջազգային աջակցության, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն աջակցելու նպատակով տեղում ներգրավվելու համար:
Վերոնշյալ բոլոր ջանքերը միայն մեկ նպատակ ունեն՝ ապահովել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների անշրջելի կարգավորումը՝ ի շահ տեղի բոլոր ժողովուրդների։ Այժմ եկել է խիզախ փոխզիջումային լուծումների ժամանակը՝ հաշվի առնելով նաև այսօրվա էսկալացիան:
Այս ջանքերի հետ կապված Եվրամիությունն այլ միջազգային դերակատարների հետ կանոնավոր անձնական շփումների և կարծիքների փոխանակման մեջ է եղել՝ ներկա անկայուն իրավիճակը լավագույնս հասցեագրելու համար»:

Նմանատիպ նյութեր
1911 դիտում
20:23 17-07-2021
Շառլ Միշելն այցելել է Խոր Վիրապ
1183 դիտում
18:52 30-05-2023
Հիասթափեցնող է, որ Շառլ Միշելն Արցախի ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով. Արցախի ՄԻՊ
1249 դիտում
21:17 18-07-2024
Շառլ Միշելն առանձին հանդիպումներ է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ
Այս բաժնից
742 դիտում
19:15 10-01-2025
Հութիները Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան Harry S. Truman ավիակրի վրա
964 դիտում
10:12 10-01-2025
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
1045 դիտում
23:39 09-01-2025
Թուրքիան կվերսկսի թռիչքները դեպի Սիրիա