211652_close_icon

Ավտովթար՝ Լոռու մարզում․ «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանը, կոտրել այն և գլխիվայր հայտնվել դաշտում․ օպերատիվ են գործել փրկարարները ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count3934 դիտում article-date 16:58 11-09-2025
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 43-ամյա Անդրեյ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ դասակի հրամանատարի տեղակալ Էդգար Պողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռազմիկ Գրիգորյանը և Սարգիս Աբազյանը։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։

Դեպքի վայր են ժամանել նաև «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցները։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր