Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզի Գետափնյա բնակավայրում՝ իբրև աղբավայրի վերածված տարածքում. ժամանել է հրշեջների 5 մարտական հաշվարկ. կրակն ու ծուխը տեսանելի էր ոչ միայն Երևանից, այլև Մասիսից ու հարակից գյուղերից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի Գետափնյա բնակավայրի վարչական տարածքում գտնվող մոտ 5000 մետր տարածքում հրդեհ է բռնկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ՝ Երևանի փրկարարական վարչության պետի պաշտոնակատար Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտ 5000 քկմ տարածքում, որտեղ թափված է եղել մի քանի տոննա կենցաղային ու շինարարական աղբ, իսկ կրակն ու ծուխը տեսանելի էին ոչ միայն Երևանից, այլև Մասիս քաղաքից և հարակից գյուղերից։
Հրդեհի մասին տեղեկանալով՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կարգադրությամբ Մասիսի քաղաքապետարանի կողմից ժամանել էր 3 տրակտոր, որով օգնում էին փրկարարներին հրդեհաշիջման աշխատանքներում։
Թե ինչն է եղել իբրև աղբավայր նշված հատվածում առաջացած կրակի պատճառը, պարզվում է։
Բայց որ այն անօրինական է շահագործվում, դա ակնհայտ է, քանի որ հարևանությամբ ապրող մեծ թվով քաղաքացիներ իրենց զայրույթն էին արտահայտում՝ նշելով, որ մաքուր տարածքը դարձրել են աղբանոց, դրա համար էլ այդ վիճակն է։
Մինչև գիշերը ժամը 04:00-ն հրշեջ-փրկարարները աշխատել են, ինչի շնորհիվ կանխվել է կրակի տարածումը, ապա մեկուսացվել։
Այս պահին հրշեջները տեղում իրականացնում են հերթապահություն։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։