Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ Սևանի ջրափրկարարները ու ջրային վաշտի պարեկները Սևանա լճից ափ են մոտեցրել հեծանվանավակով մոլորված քաղաքացիներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում միաժամանակ ահազանգ է ստացվել, որ «Ֆլամինգո» լողափից 2 քաղաքացի հեծանվանավակով դուրս են եկել լիճ և չեն կարողանում հետ վերդառնալ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Սևանի հատուկ նշանակության ջրափրկարարական աշխատանքներ իրականացնող ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Վահան Միքայելյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հրաչյա Գևորգյանի, վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանի և դասակի հրամանատար Ռոման Գրիգորյանի գլխավորությամբ։
Տեղում նույն վաշտի պարեկներ Կարեն Դանիելյանը, Սամվել Մեթոյանը փրկարարներ Արթուր Մկրտչյանի, Արմեն Եփրեմյանի և Արման Գևորգյանի հետ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են քաղաքացիներին և անվտանգ դուրս բերել լճի ափ ու բարեբախտաբար նրանք չեն տուժել։
Պարեկային ծառայությունը պարզում է քաղաքացիների ինքնությունը։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։