211652_close_icon

Ավտովթար Վայոց Ձորի մարզում․ «ՎԱԶ 21-07»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում․ ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ երեխան, տեղափոխվել են հիվանդանոց․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count6577 դիտում article-date 20:18 11-09-2025
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում։ Ինչպես հայտնում է, վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից մեկը՝ անչափահաս, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, զինվորականները, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները և «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վիրավորներից 2-ին ձորից պատգարակով շտապօգնությանն են մոտեցրել փրկարարները։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց Ձորի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, վաշտի հրամանատար Արտակ Հակոբյանի և գումարտակի տեխնիկայի գծով տեսուչ Նարեկ Շաղոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արման Հովհաննիսյանը և Արտյոմ Չաթոյանը։

Վթարի մասին ՊԾ Վայոց Ձորի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ բոլորն ընտանիքի անդամներ են։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր