211652_close_icon
views-count1674 դիտում article-date 20:23 17-07-2021

Շառլ Միշելն այցելել է Խոր Վիրապ

Երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Շառլ Միշելն այցելել է Խոր Վիրապ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի ուղեկցությամբ կատարված այցի ընթացքում եվրոպացի բարձրաստիճան հյուրը ծանոթացել է հայկական մշակութային ժառանգությանը և Հայաստանում քրիստոնեության պատմությանը։

Հավելենք, որ Շառլ Միշելի շրջայցի պատվիրակության կազմում են եղել նաև ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր