211652_close_icon

Խոշոր ավտովթար Երևանում․ Արցախի պողոտայում բախվել են «Mercedes G» և Վազ «2106» մակնիշի ավտոմեքենաները․ «յաշիկն» էլ կիսակողաշրջված բախվել է ծառին օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count5314 դիտում article-date 22:18 11-09-2025
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում Արցախի պողոտայում թիվ 32 հասցեի մոտ բախվել են «Mercedes G» և Վազ «21-06» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Բախման հետևանքով «յաշիկը» կողաշրջված վիճակում բախվել է ծառին։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացնում են հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Խուդինյանի գլխավորությամբ․

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառներից մեկը եղել է այն որ «յաշիկի» վարորդի նկատմամբ մեկ այլ ավտոմեքենա վթարային իրավիճակ է ստեղծել, ապա դեպքի վայրից հեռացել է։
 
Լուսանկարներն և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+

Նմանատիպ նյութեր