211652_close_icon
views-count649 դիտում article-date 12:34 01-09-2023

Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի ու դպրության օրվա առթիվ

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի ու դպրության օրվա առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Ծառուկյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

«Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, ծնողներ ու ուսուցիչներ,

Սրտանց շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի ու դպրության օրվա առթիվ:

Հարթ ու կանաչ ճանապարհ եմ մաղթում նոր ուսումնական տարում առաջին դասարան եկած մանուկներին և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված երիտասարդներին: Առջևում ձեր առջև բացվելու են միանգամայն նոր կյանքի դռներ, երբ յուրաքանչյուր օր ձեր համար ինչ որ նոր բան եք բացահայտելու, նոր գիտելիքներ ու կյանքի փորձառություն եք ձեռք բերելու: Աշխատեք առավելագույնս օգտակար ու արդյունավետ օգտագործել այս ժամանակահատվածը: Այսօր ստացած ձեր կրթությունը վաղը դո՛ւք օգտագործելու եք մեր հայրենիքն առավել բարեկեցիկ ու զարգացող դարձնելու համար: Ուսումնական հաստատության շեմը հատեք հենց այս գիտակցությամբ: Հիշե՛ք, որ գիտելիքն անգնահատելի ուժ է և միայն կրթվելով ու գիտելիքների լուրջ պաշար ձեռք բերելով է հնարավոր իրականացնել բոլոր նվիրական երազանքներն ու ցանկությունները:

Տոնական այս օրը ուզում եմ իմ անսահման հարգանքն ու երախտագիտությունը հայտնել ուսուցիչներին ու դասախոսներին՝ իրենց կատարած անգնահատելի աշխատանքի համար: Նրանք կարևորագույն դերակատարներ են մեր երեխաների կրթման և դաստիարակման գործում: Հենց նրանցից է կախված, թե ինչ գիտելիքներ են ստանալու մեր երեխաները ու բարոյական ինչ սկզբունքներով են առաջնորդվելու այս կյանքում:

Առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ շրջափակված Արցախի մեր բոլոր դպրոցականներին ու ուսանողներին, նրանց մանկավարժներին ու դասախոսներին, որ անկախ ստեղծված անմարդկային պայմաններից շարունակում են կառչած մնալ իրենց հող ու ջրից, շարունակում են ապրել, կրթվել ու կրթել իրենց պատմական հայրենիքում: Փառք ու պատիվ ձեզ:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»,- ասվում է հրապարակման մեջ:

Նմանատիպ նյութեր