211652_close_icon
views-count1174 դիտում article-date 14:25 19-11-2026

Վեհափառն ու Արգենտինայի գործարար պատվիրակությունն անդրադարձել են երկու ժողովուրդների ջերմ հարաբերություններին

Նոյեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայի Կորդոբա նահանգից ժամանած պատվիրակությանը, որի կազմում էին գործարար միությունների և ընկերությունների հայ և արգենտինացի ներկայացուցիչներ։ Հանդիպմանը պատվիրակության անդամները նշեցին, որ Հայաստան են ժամանել հայաստանյան գործընկերների հետ քննարկելու գործարար կապերի ընդլայնման ու ներդրումների հնարավորությունները և զարգացնելու երկու երկրների տնտեսական համագործակցությունը։

Ողջունելով պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ հայ և արգենտինացի ժողովուրդների ջերմ հարաբերություններին և գնահատանքով հիշատակեց դժվարին օրերին հայ ժողովրդին Արգենտինայի ցուցաբերած զորակցությունը։ Հայոց Հայրապետը կարևորեց արգենտինահայ համայնքի, ինչպես և Կորդոբայի հայության դերը երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ համայնքն իր եկեղեցական ու մշակութային կյանքով պահպանում:

Նմանատիպ նյութեր