1099 դիտում
19:00 01-09-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարը շնորհավորել է սահմանամերձ Այգեպար գյուղի աշակերտներին Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ այցելել է մարզի սահմանամերձ Այգեպար համայնքի միջնակարգ դպրոց` շնորհավորելու դպրոցի մանկավարժներին ու աշակերտներին նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա առթիվ:
Բացման խոսքում տնօրեն Արև Արզումանյանը շնորհակալություն է հայտնել նախարարին այցի և ուշադրության համար` նշելով, որ այս Սեպտեմբերի 1-ն հարատև կմնա ուսուցիչների և աշակերտների հուշերում:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր ելույթում շնորհավորել է Այգեպար համայնքի ուսուցիչներին, աշակերտներին ու ծնողներին՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ:
« Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ՝ սահմապահ Այգեպար համայնքում, և Ձեզ հետ միասին դպրոց ենք ուղեկցում մի նոր սերունդ, որը մեր ապագան է , մեր զինվորն ու վաղվա սահմանապահը: Շնորհակալություն եմ հայտնում մանկավարժներին, ծնողներին, գյուղի բնակիչներին իրենց հայրենասիրության համար : Դուք անգամ հակառակորդի կրակոցների ներքո վերանորոգում եք այս կրթօջախն ու հնչեցնում առաջին զանգը: Ես համոզված եմ, որ մենք դաստիարակում ենք շատ լավ սերունդ և կունենանք գիտելիքներով հարուստ քաղաքացի: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս անչափ կարևոր տոնի առթիվ և մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, Հայոց բանակին հզորացում, իսկ մեր երեխաներին` առողջություն», - իր ելույթում մասնավորապես նշել է նախարարը:
Ներկայումս Այգեպարի միջնակարգ դպրոցն ունի 39 աշակերտ, այս տարի դպրոց են հաճախել երեք առաջին դասարանցիներ: Նրանք գյուղատնտեսության նախարարին խոստացել են լավ սովորել և ուսման մեջ ունենալ բարձր առաջադիմություն:
Դպրոցի լավագույն աշակերտներին պատվոգրեր հանձնելուց հետո, նախարար Սերգո Կարապետյանը ևս մեկ անգամ շնորհավորել է աշակերտներին` փոխանցելով նրանց գրենական պիտույքներ, իսկ դպրոցին տրամադրելով համակարգիչ և մարզական գույք: ՀՀ գյուղատնտեսության նախարարն օժանդակել է նաև աշակերտների ծնողներին` հոգալով դասագրքերի ձեռքբերման ծախսերը:
Նախարարը մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ շրջել է դպրոցի վերակառուցվող մասնաշենքում, հետևել շինարարարկան աշխատանքների ընթացքին, զրուցել համայնքի բնակիչների, ծնողների և ուսուցիչների հետ:
Սերգո Կարապետյանը հանդիպել է նաև Այգեպար համայնքի հակառակորդի կրակահերթերի արդյունքում հրդեհված երկու տների բնակիչներին, զրուցել է նրանց հետ, հետաքրքվել նրանց որպիսությամբ և աջակցություն ցուցաբերել այդ ընտանիքներին:
Այգեպար համայնքի բնակիչները նախարարին խնդրել են օժանդակել գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման գործում: Նախարարը խոստացել է օգնել, որպեսզի համայնքն ընդգրկվի «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» մեջ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այնուհետև այցելել է մարզի «Մագա» ՍՊԸ, որը զբաղվում է հյութերի, պահածոների ու մուրաբաների պատրաստմամբ: Նախարարն հանդիպել է գործարանի տնօրինության հետ, լսել նրանց խնդիրներն ու պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել, որպեսզի գործարանն աշխատի իր ողջ ներուժի սահմաններում:
Հաջորդ կանգառը «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ Բերդավանի մասնաճյուղում էր, ուր նախարարին տեղեկացրել են, որ սեպտեմբերի 15-ին գործարանը կսկսի խաղողի մթերման աշխատանքները: Խաղողի մթերման գինը մեկ կգ-ի համար սահմանվել է 140 դրամ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի Տավուշի մարզ այցի վերջին կանգառը «Իջևանի գինու և կոնյակի գործարանն» էր, ուր ընթացքի մեջ են պտուղ-բանջարեղենի մթերման և պահածոյացման աշխատանքները: Գործարանի փոխտնօրեն Գագիկ Աղաբաբյանը նախարարին ներկայացրել է, որ այս տարի այստեղ մթերվել է հոն և ծիրան՝ օղու արտադրության համար, իսկ սեպտեմբերի 15-ից հետո գործարանում կսկսվի անսահմանափակ ծավալով խաղողի մթերումը: Գործարանն ունի 50 աշխատակից և նրա հիմնական արտադրանքը սպառվում է Ռուսաստանի Դաշնությունում, ԱՄՆ-ում, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրներում: Փոխտնօրենի խոսքով` թեև գործարանն ունեցել է արտադրանքի սպառման հետ կապված որոշակի խնդիրներ, սակայն այժմ, երբ Հայաստանի համար ստեղծվել են արտահանման ծավալները դեպի ռուսաստանյան շուկա ավելացնելու նախադրյալներ, կան մեծ հույսեր, որ իրենց արտադրնաքն այլևս լիովին կսպառվի:
Նախարարը համոզվել է, որ ինչպես պտղի, այնպես էլ խաղողի մթերման աշխատանքները սահուն կընթանան:
ՀՀ գյուղանտեսության նախարարության
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
1027 դիտում
16:44 01-09-2022
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի ուղերձը Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ
1094 դիտում
18:52 01-09-2014
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ
Այս բաժնից
973 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
697 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1057 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»