slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Թուրքական քարոզչամեքենան ամերկացիներին նորից մեղադրում է քրդերի հետ համագործակցելու մեջ
211652_close_icon

Թուրքական քարոզչամեքենան ամերկացիներին նորից մեղադրում է քրդերի հետ համագործակցելու մեջ

views-count1408 դիտում article-date 21:45 31-08-2023
Թուրքական քարոզչամեքենան կրկին թիրախավորել ԱՄՆ զինված ուժերին և մի շարք անհիմն մեղադրանքներ հնչեցրել նրանց հասցեին։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Ըստ Թուրքիայի հետախուզական ծառայության զեկույցի համաձայն,՝ Իրաքյան Քուրդիստանում ԱՄՆ հյուպատոսության գլխավոր ռազմական խորhրդական Քոլորան Սանբորնը հանդիպել է Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիտսանի բանվորական կուսացկության» (ՔԲԿ-PKK) ղեկավարներից մեկի հետ:

Մասնավորապես նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Սանբորնի և ՔԲԿ-ի արտաքին հարաբերությունների պատասխանատուի միջև:

Նշվում է, որ իբր հանդիպման ընթացքում ՔԲԿ-ի ներկայացուցիչը ԱՄՆ-ից օգնություն է խնդրել Իրաքի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական օպերացիաներին դիմակայելու նպատակով:

Միջանկյալ նշենք, որ թուրքական մամուլը փաստացի ԱՄՆ-ին մեղադրել է PKK-ի հետ համագործակցելու մեջ, չնայած, որ ԱՄՆ PKK-ին ներառել է ահաբեկչական կառույցների ցանկում։ 

Հաճախ թուրքական մամուլը և առհասարակ Թուրքիայի իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ին՝ PKK-ի ու Սիրիայի  քրդական ուժերի միջև տարբերություն դնելու մեջ։ Ըստ ԱՄՆ-ի` Սիրիայի քրդական ուժերը  (SDG, YPG) կարևոր գործոն են «Իսլամական պետություն»  և տարածաշրջանում գործող այլ ահաբեկչական կառույցների դեմ պայքարում։  Ըստ թուրքական քարոզչամեքենայի՝ այդ կառույցները՝  (SDG, PKK, YPG)  նույնն են և եկուսն էլ սպառնում են Թուրքիայի սահմանների անվտանգությանը։  

Բացի այդ, թուրքական «Yeni Şafak» թերթի կայքի համաձայն՝ քուրդ առաջնորդները Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունների համատեքստում ԱՄՆ-ի ցուցաբերած անգործության առթիվ հայտնել են իրենց դժգոհությունը:

Սույն տեղեկություն չի հաստատվել ԱՄՆ զինված ուժերի կողմից։

Հավելենք, որ մշտապես թուրքական իշխանությունների զայրույթն  է առաջացնում այն փաստը, որ ԱՄՆ-ն պարբերաբար Սիրիայի քրդական ուժերին ռազմական օգնություն է ցուցաբերում։ 

Նմանատիպ նյութեր