7346 դիտում
11:07 19-12-2015
Ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալը. նա կասկածվում է վնասազերծված ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող հանցախմբի հետ համագործակցելու մեջ
Ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Գրիգորի Շիրխանյանը: Նրան ձերբակալել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով: Նա ձերբակալվել է այսօր՝ դեկտեմբերի 19-ին:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկանում է, որ Շիրխանյանը կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/25/71251/]հայտնել [/url]էր, որ նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի սեփական տներից մեկում վնասազերծել էին հանցախմբի: Հայտնաբերվել էր ապօրինաբար ձեռք բերված մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել էր հանցավոր նպատակներով վարձակալած առանձնատանը:
Նմանատիպ նյութեր
1030 դիտում
19:11 05-03-2024
Ստամբուլում ձերբակալվել են 7 անձինք, որոնք կասկածվում են MOSAD-ի հետ համագործակցելու մեջ
3282 դիտում
09:06 17-03-2016
Նորք-Մարաշում վնասազերծված հանցախմբի անդամները բացահայտել են, թե ով պետք է պայթեցներ ինքնաթիռը. «Ժողովուրդ»