211652_close_icon
views-count67884 դիտում article-date 11:17 21-08-2023

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում․ 33-ամյա ՌԴ քաղաքացին վարձույթով վերցրած «յաշիկով» Արագած գյուղի դաշտերում դրիֆտ անելիս կողաշրջվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, 33-ամյա Անդրեյ Կոնտեևը իր վարած Mercedes մակնիշի («յաշիկ») ավտոմեքենայով Արագած գյուղի բնակիչներից մեկին պատկանող դաշտի մեջ դրիֆթ է կատարել և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկներ Սարգիս Շահնազարյանն ու Արթուր Մելոյանը։

Դեպքի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Երևանի բնակիչ Արամ Աբովյանի անվամբ, ՌԴ քաղաքացին էլ այն վերցրել է վարձույթով։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր