24431 դիտում
17:25 30-08-2021
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Արագած գյուղի «Արագած» հյուրանոցի 2-րդ հարկի պատուհանից Հնդկաստանի 2-ամյա քաղաքացին վայր է ընկել. նրան տեղափոխել են հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 28-ին «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ստացված ահազանգի փաստով:
Այդ օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանություն նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ «Կատատրավմա, աջից 6-րդ, 8-րդ կողերի կոտրվածք աննշան տեղաշարժով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խուբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ երեխան Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 2-ամյա Նասսեր Խ.-ն է, ով իվանդանոց է տեղափոխվել Արագած գյուղում գտնվող «Արագած» հյուրանոցային համալիրից:
Պարզվել է, որ երեխան մոր հետ կանգնած են եղել Արագած գյուղի Կենտրոնական 6 հասցեում գտնվող նշված հյուրանոցի 2-րդ հարկի պատուհանի մոտ, որի ժամանակ, ըստ մոր՝ Վադիդա Ֆ-ի՝ երեխան պատահաբար, վայր է ընկել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: