1000 դիտում
10:04 20-08-2023
«Ասել, որ միջազգային հանրությունում ոչ մեկը չի պաշտպանում ինքնորոշման իրավունքը, ոչ միայն խաբեություն է, հատուկ մանիպուլյացիա է». Արտակ Ապիտոնյան. aravot.am
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվեց Արցախի շրջափակման հարցը: Aravot.am-ի «Կարմիր գիծ» հաղորդմանը Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Արտակ Ապիտոնյանը հարցին՝ Հայաստանի ներկայացուցիչները՝ վարչապետը ասում է՝ Բաքուն ու Ստեփանակերտը թող իրար հետ բանակցեն, ձեռքերը լվացել է, հետեւաբար ինչո՞ւ պետք է ՄԱԿ-ի ԱԽ-ում ձեռքերը չլվանան Արցախից՝ պատասխանեց. «Առնվազն նախկինում միշտ հայտարարվել է, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավոր: Հիմա նման հայտարարություններ այլեւս չեն հնչում: Փաստորեն, Հայաստանի մասնակցությունը տեղափոխվում է բարոյաքաղաքական ինչ-որ հարթակ, որը անկեղծ ասած զվարճալի մի բան է, ողբերգական է, եթե դիտարկենք: Ի՞նչ ասել է՝ Ստեփանակերտը պետք է բանակցի: Նախ կազմալուծվել են բոլոր այն ինստիտուտները կամ առնվազն պարալիզացվել են, որոնց ներքո պետք է կայանային այդ բանակցությունները: Խոսում ենք Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտից:
Երկրորդը՝ մենք ունենք լուրջ ընկալման խնդիր: Բանակցությունները արտահայտում են ուժային բալանսի դիվանագիտական ձեւակերպումը: Դա կարող է լինել թղթի վրա, կարող է չլինել: Եթե մենք ուժային բալանսում ունենք թուլություն, հետեւաբար գնալ մեկ առ մեկ բանակցությունների՝ չունենալով ապահովությունը, չունենալով նաեւ միջնորդական առաքելությունը, որը թույլ է տալիս բալանսավորել երկու կողմերի խնդիրները, եւ այդ միջնորդը հանդիսանում է նաեւ լուրջ գարանտ, եթե մենք նման պայմաններով չենք գնում բանակցությունների, ունենում ենք լուրջ խնդիր, ինչպես ունենք օրինակ նոյեմբերի 10-ի փաստաթղթի հետ:
Նոյեմբերի 10-ի փաստաթղթում Հայաստանն իրականացրել է գրեթե բոլոր կետերը, Ադրբեջանից կախված էր կարծեմ 3 կետ, մի կետը՝ գերիների վերադարձը, կատարել է մասամբ, երկրորդ կետը՝ Լաչինը խախտում է այսօր, երրորդ կետը, որը համատեղ ճանապարհների բացումն էր, դեռ քննարկվում է: Այսինքն, մենք կատարել ենք, Ադրբեջանը չի կատարում եւ մենք որեւէ լծակ չունենք Ադրբեջանին պարտադրելու: Դա է իրականում միջազգային համաձայնագրի գինը: Դա դատարան չէ, որ գնաս դիմես, ասես՝ մեր պայմանագիրը խախտել է:
Միջազգային հարաբերություններում պայմանագրի կատարման համար անհրաժեշտ է ա) պայմանագրի կողմի հնարավորությունը պարտադրելու մյուս կողմին՝ կատարելու դա եւ բ) անհրաժեշտ է միջազգային ճնշում կողմի վրա: Եթե այդ երկուսը բացակայում են, երրորդ մնում է ուղղակի բարի կամքի դրսեւորում, իսկ հակամարտությունների պարագայում անսալ բարի կամքի դրսեւորմանը ծիծաղելի է ուղղակի»:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
14798 դիտում
10:29 19-12-2020
Նիկոլի այսօրվա երթը հատուկ մանիպուլյացիա է՝ ցույց տալու, որ ինքը երկրի միակ վիժվածքը չէ․ Միքայել Մինասյան
Այս բաժնից
1321 դիտում
17:28 12-01-2025
Եմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-ի
1186 դիտում
17:16 12-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը
1249 դիտում
16:23 12-01-2025
Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա