211652_close_icon

Փորձ է արվում եկեղեցին ներկայացնել հակապետական կառույց՝ օգտագործելով բոլշևիկյան քարոզչամեքենայի հայտնի տարրեր. Արտակ Ապիտոնյան

views-count355 դիտում article-date 12:32 25-06-2025
Մեր ազգային դիմադրողականության պարիսպը խորտակվել է, կորցրել ենք վերահսկողությունն Արցախի նկատմամբ, 150 հազար մեր հայրենակիցներ բռնի տեղահանվել են և հիմա արշավ է գնում հայ գիտակցության միջնաբերդի՝ Առաքելական եկեղեցու դեմ:

Այս մասին «Հայ Առաքելական եկեղեցի, պետականաշինություն և արտաքին քաղաքականություն» թեմայով քննարկման ընթացքում ասել է արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը։

«Դրա համար օգտագործում են բազմազան տեխնոլոգիաներ, իսկ օգտագործվող բառապաշարն էլ անվայելուչ է»,- ընդգծեց Ապիտոնյանը:

Նրա խոսքով՝ փորձ է արվում եկեղեցին ներկայացնել հակապետական կառույց. «Ընդ որում, օգտագործվում են բոլշևիկյան քարոզչամեքենայի հայտնի տարրեր՝ խեղաթյուրված հղումներ կատարելով պատմական այս կամ այն իրադարձություններին։ Մոռացության են մատնվում պատմական տասնյակ փաստեր, երբ եկեղեցին պետականության բացակայության պայմաններում ոչ միայն ազգահավաք դեր էր կատարում, այլև նախաձեռնում էր պետականության վերականգնմանն ուղղված շարժումներ»։

Նմանատիպ նյութեր