211652_close_icon

Գերմանիայից ներգաղթյալների արտաքսումների թիվն աճել է 18%-ով

views-count1393 դիտում article-date 23:39 23-11-2025
Գերմանիայից անօրինական ներգաղթյալների արտաքսման թիվը 2025 թվականի առաջին 10 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 18%-ով, հայտնել է Գերմանիայի Ներքին գործերի նախարարությունը կիրակի՝ նոյեմբերի 23-ին։ Հունվարից հոկտեմբեր ամիսներին իրենց ծագման երկրներ է արտաքսվել 19,538 անօրինական ներգաղթյալ, կամ օրական մոտավորապես 65 մարդ։ Գրում է DW-ն։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածում իրականացվել է 16,563 արտաքսում։ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Գերմանիայից արտաքսումների թիվն այժմ աճել է 45%-ով։

Ներքին գործերի նախարար  Ալեքսանդր Դոբրինդտը Bild am Sonntag թերթին ասել է, որ իշխանությունները կվարեն ավելի խիստ ներգաղթային քաղաքականություն և ծրագրում են ակտիվացնել երկրում օրինական բնակություն չունեցող օտարերկրացիների արտաքսումը։ Սա ներառում է միգրանտների արտաքսումը Սիրիա և Աֆղանստան։

«Խոսքը վերաբերում է վերահսկողությանը, ուղղորդմանը և միգրացիոն քաղաքականության, այդ թվում՝ արտաքսումների վերաբերյալ հստակ դիրքորոշմանը։ Մենք հետևողականորեն շարունակում ենք այս ուղղությունը և պատրաստվում ենք Սիրիա և Աֆղանստան արտաքսումներին»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր