211652_close_icon
views-count649 դիտում article-date 19:27 18-08-2023

Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։

Նախարար Հակոբ Սիմիդյանը ողջունել է գործընկերներին և շնորհավորել պարոն դեսպանին նշանակման կապակցությամբ ու հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության մեջ:

Նախարարն հույս է հայտնել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի նշանակումը նոր խթան կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար:

«Մեր երկրների միջև առկա են բարեկամական դիվանագիտական հարաբերություններ և ոլորտային սերտ համագործակցություն, լիահույս եմ, որ Ձեր նշանակումը կնպաստի շրջակա միջավայրի ոլորտում փոխգործակցության սերտացմանը և արդյունավետության բարձրացմանը»,-նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն օրակարգ։ Կողմերը պայմանավորվել են համագործակցել տարածարջանում բնապահպանական խնդիրների կանխման և լուծման ուղղությամբ, իրականացնել փորձի փոխանակում և համատեղ ծրագրեր։

Կողմերի միջև այմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված գաղափարների իրագործման ուղղությամբ մեկտեղել ջանքերը:

Նմանատիպ նյութեր