85197 դիտում
23:57 06-02-2024
Խոշոր հրդեհ փլուզում՝ Արարատի մարզում․ բենզալցակայանում հրդեհ է բռնկվել․ կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից․ ժամանել են մեծ թվով հրշեջներ․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր հրդեհ փլուզում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքից դեպի Վերին Արտաշատ տանող ճանապարհին գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանն ու քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Մայիլյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի և դասակի հրամանատար Սուրիկ Բարսեղյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր 1 հոգու տեղափոխել են հիվանդանոց։
Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խուբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ և պարզվում է վիրավորի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 204+
204+