211652_close_icon
views-count23399 դիտում article-date 12:44 12-08-2023

Հետախուզում է հայտարարվել ՀՀ Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության նախկին պետ, 2006 թվականին պայթյունի միջոցով սպանված Շահեն Հովասափյանի որդու  նկատմամբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել 40-ամյա Գրիշա Հովասափյանի նկատմամաբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հետախուզվում է ՀՀ Քր. Օր.-ի 344 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: Նա 2006 թվականի սեպտեմբերին սպանված՝ ՀՀ Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանի տղան է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

Նմանատիպ նյութեր