211652_close_icon
views-count40251 դիտում article-date 12:48 01-11-2015

Վթարի է ենթարկվել 2006 թ-ին սեփական ավտոմեքենայում սպանված Հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանի 22-ամյա տղան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում` հոկտեմբերի 30-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 21:30-ի սահմաններում Երևան քաղաքի Բայրոնի 3-րդ շենքի բնակիչ, 22-ամյա Գոռ Շահենի Հովասափյանը Մայակովսկի-Աբովյան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում իր վարած Toyota Sequoia մակնիշի 34 OZ 478 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Հովասափյանը «բազկոսկրի գլխիկի հոդախախտ, նախաբազկի և դաստակի սալջարդ, կրծքավանդակի բութ տրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վիրավոր Գ. Հովասափյանը` 2006 թ-ին իր ավտոմեքենայում սպանված Հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանի տղան է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր