211652_close_icon
views-count1057 դիտում article-date 17:25 07-08-2023

50 հազար հա անտառ է վերանում․ ՇՄՆ-ն էշի ականջում քնած է․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայաստանում մոտ 50 հազ հեկտար ասեղնատերև անտառ՝ սոճուտ, է ոչնչանում։ Անտառի մասսայական ու աղետալի ծավալների ոչնչացման պատճառը  հիվանդությունն է, որի դեմ Կառավարությունը փաստաչի պայքար չի տանում։ Իսկ շտապ պետք է․ վարակված ծառերը կտրել, արմատախիլ անել, վարակված փայտանյութն էլ վառել, կամ ջերմային (+56 և ավելի Աստիճան) հատուկ մշակման ենթարկել։  

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը վերջերս քննարկում էր կազմակերպել այս խնդրի վերաբերյալ, սակայն խոսել են միայն «Սևան ազգային պարկի» տարածքում, սկզբում 8 հազ հատ սոճիների, հետո ևս 10 հազար հատ արդեն չորացած սոճիների մասին։ Սակայն, աղետալի է իրավիճակը ասեղնատերև անտառների համար ոչ միայն Սևանի ավազանում, այլ ամբողջ Հայաստանում։ Նախարարությունում գիտության ոլորտի երկարամյա փորձ ունեցող մասնագետներ չկան, չի մշակվում նաև վարակի վերացման գործողությունների պլան։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ում բնակվող գյուղատնտեսության գիտությունների թեկնածու, անտառային տնտեսության մասնագետ Կարեն Տեր-Ղազարյանի կարծիքով  կարծիքով ասեղնատերև ծառերի համատարած չորանալը նեմատոդա անվամբ հիվանդության պատճառով է։ Նրա խնդրանքով հնաբան-բուսաբան Իվան Գաբրիելյանը Հայաստանի տարբեր վայրեր է այցելել, այդ թվում Վրաստանի Սահմանային Պրիվոլնոյե գյուղի սոճուտ, Սյունիքում Գեղվա գետի հովիտ և այլ վայրեր Հայաստանում, որտեղ սովետական շրջանում հիմնվել էին սոճուտներ։ Այդ տնկովի ասեղնատերև անտառներն էլ հենց վարակվել են։ Ի դեպ 1960-80 թթ այդ սոճուտները հիմնելու նպատակով սերմեր էին բերվել Ուկրաինայի Չեռնիգովի մարզից։ Մասնագետի խոսքով նեմատոդայով վարակը նկատվել է Հայաստանում առաջին փուլում 2017 թվականին։ Սակայն պատկան մարմինները ոչ մի գրագետ և իրատեսական միջոցառում չեն ձեռնարկել, վարակը կանգնեցնելու, հետո էլ վերացնելու ուղղությամբ։ Անգործության արդյուքում Հայաստանը կարող է հայտնվել միջազգային բույսերի անվտանգության, այսինքն ֆիտոսանիտարական արգելքների գոտի։ Նման դեպքում հայտարարվում է կարանտին և բոլոր պահանջվող միջոցառումներից հետո միայն Հայաստանը կարող է նորից արտահանել փայտից ստացված որևիցե ապրանք։ 

Այս տեսանյութում լրագրող Նարինե Կիրակոսյանը խնդրել է Մեղրու տարածաշրջանի գյուղատնտեսության գծով խորհրդատու,  անտառագետ Գևորգ Մարգարյանին մանրակրկիտ բացատրել, թե ի՞նչ վտանգ է Հայաստանի համար ներկայացնում նեմատոդով վարակումը։  

Տեսանյութը՝  լրագրող Նարինե Կիրակոսյանի յութուբյան ալիքից։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր