211652_close_icon

Զբոսաշրջիկները Խոր Վիրապ վանք այցելելիս ականատես են լինում «Բարի գալուստ Լուսառատ» կոտրված ու ջարդված ցուցանակներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count5230 դիտում article-date 15:38 24-08-2025
Հայաստանում զբոսաշրջությունը ծաղկում է ապրում, և գաղտնիք չէ, որ այցելուները բազմաթիվ տեսարժան վայրերից այցելում են նաև Խոր Վիրապ վանքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վանք այցելելիս պարտադիր անցնում ես Լուսառատ գյուղով։

Ցավալի է, որ վանքի տարածքում տեղադրված գյուղն ազդարարող ցուցանակներն ամբողջությամբ գտնվում են ոչ բարվոք վիճակում, ինչը կնկատեն նաև զբոսաշրջիկները։

Թե որ կառույցն է պատասխանատու դրա համար՝ չգիտենք, բայց որ զբոսաշրջիկների մոտ վատ տպավորություն չստեղծվի՝ օր առաջ պետք է երկու ցուցանակներն էլ կարգի բերվի։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր