«Վեոլիա Ջուր»-ը մեզ կղանքի մեջ կորցրել ու էշի ականջում քնել է. Oragir.News
Նոր Նորքի Արտեմ Միկոյան 1 շենքի հարակից տարածքում շուրջ 2 ամիս է՝ դիտահորերից կոյուղաջրերը դուրս են գալիս, իսկ «Վեոլիա Ջուր»-ը բնակիչների զանգերին այլևս չի պատասխանում։
«Հարևաններով ուր ասեք, որ չենք զանգել, ոչ մեկը մատը մատին չի տալիս։ Մեռանք էս հոտը շնչելով։ Գետնի տակից էլ ցելոֆան է դուրս գալիս, էլ թղթեր, էլ շշեր, տարիներով չմաքրելու հետևանքն էլ սա պետք է լիներ, լյուկերը խցանված են»,- այս մասին Oragir.News-ին ասել է տարածքի բնակիչներից մեկը։
Նա պատմել է, որ կոյուղաջուրը օր օրի ավելի առատորեն է հոսում՝ հասնելով մինչև կենտրոնական ճանապարհ, լցվում խաղահրապարակ ու այգի, սակայն պատկան մարմինները հարցին լուծում չեն տալիս։
Ավելին՝ «Վեոլիա Ջրին» հաճախ զանգող և նշված հարցի շուրջ վրդովմունքը հայտնող բնակիչների հեռախոսահամարները ավելացվել են «սև ցուցակում»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: