211652_close_icon

Ավտովթար՝ Շիրակի մարզում․ «Ղոչի աղբյուր» կոչվող տարածքում 28-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մասամբ հայտնվել ձորակում․ օպերատիվ են գործել փրկարարները ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count4813 դիտում article-date 09:33 24-08-2025
Երեկ՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 148 կմ հատվածում,  ժողովրդին հայտնի «Ղոչի աղբյուր» կոչվող տարածքում, Շիրակի մարզի բնակիչ 28-ամյա Բաբկեն Բ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մասամբ հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ամասիայի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան քարշակելու միջոցով դուրս են բերել անվտանգ վայր և հոսանքազրկել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վահան Մկրտչյանը և Արթուր Մհերյանը։

Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր