211652_close_icon

Արտակարգ դեպք Երևանում․ռուսական կործանիչը Արշակունյանց պողոտայում բախվել է երկաթե սյանը ապա ճաղավանդակին․Երևանի գնդի պարեկներն ու ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողները Էրեբունի օդանավակայան երթևեկությունը դադարեցրել են․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count19792 դիտում article-date 03:23 24-08-2025
Այսօր՝ օգոստոսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 02:15-ի սահմաններում  ռուսական կործանիչը Արշակունյանց պողոտայում բախվել է երկաթե սյանը ապա ճաղավանդակին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 

Այս պահին ՀՀ Ներքին գործերի նախարարության, ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողների գլխավորությամբ Էրեբունի օդանավակայան երթևեկությունը դադարեցրել են։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+

Նմանատիպ նյութեր