Ողբերգական դեպք Լոռու մարզում․ Ձորագյուղի հանդամասերից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. ըստ նախնական տեղեկությունների՝ մահվան պատճառը «Զազո» ցուլիկի կողմից պոզահարվելն է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փամբակ խոշորացված համայնքի Ձորագյուղ բնակավայրի «Ձոր» կոչվող հանդամասում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մելինե Եղշատյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի օպերեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աման Սուքիասյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
Նշված հանդամասում հայտնաբերվել է Լոռու մարզի բնակիչ, 63-ամյա Մերուժան Հ.-ի դին։
Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ դիակի վրա հայտնաբերվել են կտրած-ծակած վերքեր։
Դեպքի մասին ոստիկանության Գուգարքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Էդվարդ Կարապետյանի, վարչության պետի տեղակալ Արշակ Կիրակոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․Շամշյանի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, իրավապահները պարզել են, որ մահացածը նշված վնասվածքները ստացել է համագյուղացի 68-ամյա Ալեքսանդր Սիմոնյանին պատկանող ցուլիկի կողմից։
Քրեական և համայնքային ոստիկանները վերջինիս անասնագոմում հայտնաբերել են «Զազո» անունով ցուլին, որի պոզերի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր։
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։