9155 դիտում
14:53 17-11-2014
Երևանի քաղաքապետի, վարչական շրջանի ղեկավարի և ռուս գործընկերների շնորհիվ «Քանաքեռ-ՀԷԿ»-ում վերանում է գարշահոտությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն տևական ժամանակ է՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի վերահսկողությամբ լայնածավալ և հսկայական աշխատանքներ են սկսվել երևանցիներին հայտնի «Քանաքեռ-ՀԷԿ»-ի հարևանությամբ գտնվող ջրամբարի մաքրման գործընթացում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչներն իր հետ զրույցում ասում էին. «20 տարուց ավելի այս ջրամբարը չէր մաքրվել: Այնտեղ տիղմի հսկայական նստվածք կար: Որոշ հատվածներում նստվածքի բարձրությունն անցնում էր 1-2 մետրը, իսկ այսօր ծանր տեխնիկայի օգնությամբ արդեն 2700 բեռնատարով տիղմի նստվածքն ու հողը հեռացվել են»:
Նրանց խոսքով՝ եղել են դեպքեր, երբ ջրամբարից փրկարարները դուրս են բերել ջրահեղձվածների, որոշ դեպքերում էլ հանցագործը կամ հանցագործներն իրենց «սև գործն» անելուց հետո զոհերին նետել են այնտեղ: Բնակիչներն ասում էին նաև, որ քաղաքապետը դիմել է ՀԷԿ-ի պատասխանատու ռուս գործըներներին, ովքեր էլ ընդառաջելով քաղաքապետին՝ ստանձնեցին կապիտալ մաքրման աշխատանքները, ինչի համար իրենց երախտագիտությունն էին հայտնում նրանց, քանի որ կապիտալ մաքրման արդյունքում տարածքում վերանալու է գարշահոտությունը, իսկ բոլորը գիտեն, թե ամառվա տապին տիղմից և կեղտաջրերից ինչպիսի գարշահոտություն է փչում:
Բնակիչները նշեցին նաև, որ եթե նշված հատվածում արտաքին լուսավորության և ասֆալտապատման հետ կապված հարցերն էլ լուծվեն, ամեն ինչ իդեալական կլինի ու վստահ են, որ քաղաքային և տեղական իշխանությունների պատասխանատուները միջոցներ կհայթայթեն և այդ հարցերը նույնպես լուծում կստանան:
Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+