Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. Ջրվեժի ամառանոցներում գտնվող արտադրամասերից մեկի բակում այրվում է սպունգ. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից. հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությա «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրվեժ բնակավայրի ջերմոցների մոտ գտնվող արտադրամասերցի մեկի բակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ, 8-րդ և 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից տարբեր մարտական հաշվարկներ, Կոտայքի մարզային փրկարարական վարչության Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների կատարման հերթապահ և ճգնաժամայն կառավարման և ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտալի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատախասնատու Արտակ Ասատրյանի գլխավորությամբ:
Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան:
Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այրվում է սպունգ:
Մանրամասները՝ քիչ ուշ:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։