211652_close_icon
views-count42769 դիտում article-date 15:54 17-04-2023

Արտակարգ իրավիճակ Երևանում․ Վերին Չարբախում տարիներ շարունակ գարշահոտությունը չի վերանում․ դիտահորից դուրս եկած կեղտը կարծես՝ հոբելյանական տորթ լինի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի ավագանու նիստերի ժամանակ Երևանի՝ առաջիկայում կայանալիք ավագանու ընտրություններին իշխանության հիմնական թեկնածու Տիգրան Ավինյանը սիրում է, կուրծք ծեծելով, հայտարարել, որ թե՛ ինքը, թե՛ վարչական շրջանների ղեկավարները այնպես են աշխատել ու շարունակելու են աշխատել, որ երևանցիները իրենց մաշկի վրա են զգալու աշխատանքների արդյունքը։

Շենգավիթ վարչական շրջանի Վերին Չարբախում կա Տիմիրյազևի փողոց։ Արդեն մի քանի տարի է՝ բնակիչները չեն կարողանում հստակ պատասխան ստանալ, թե ի վերջո՝ ո՞ր կառույցը պետք է լուծի մոտ 20-ից ավելի սեփական տների մոտ 200 բնակիչների բարձրացրած խնդիրը, որոնք առավոտից երեկո շնչում ու արտաշնչում են գարշահոտություն։ 

Դիտահորը ամբողջովին լցված է կեղտով։ Ու թե՛ նախկին, թե՛ ներկա ինշխանություններին երբևէ չի հուզել այս խնդրի օր առաջ կարգավորումը։ 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Երկար ու ձիգ տարների պատմություն է։ Կարելի է ասել՝ ամիսը 1-2 անգամ դիտահորերից կեղտը դուրս է գալիս ու ողողում ողջ փողոցը, տարածելով գարշահոտություն ու հակասանատիրական վիճակ։ Վեոլիա Ջուր դիմել ենք, ասում են՝ մենք չենք։ Մինչդեռ՝ բոլորս կանոնավոր վճարումները կատարում ենք։ Ստացվում է՝ փողը տալիս ենք, բայց արդյունք չկա։ Ինչպես կասեր Գագիկ Ջհանգիրյանը՝ «Վեոլիա ջուրն ուզում է հա՛մ կույս մնա, հա՛մ էլ հաճույք զգա»։ Էդ հոտի «հաճույքը» մենք չենք ուզում շնչենք։ 

Մենք նույնիսկ պատրաստ ենք Վեոլիա Ջրի ու Շենգավիթի թաղապատերանի հետ խելք-խելքի տանք՝ պրոբլեմը վերացնենք։ Իսկ պրոբլեմի վերացման համար միայն հատուկ փչող մեքենայով կեղտը հեռացնելը բավարար չէ։ Մոտավորաես 100-150 մետր երկարությամբ խողովակը պետք է փոխվի ու տեղադրվի ավելի մեծ տրամաչափի, ինչից հետո, վստահ ենք՝ երբևէ խցանում տեղի չի ունենա։

Մի քանի անգամ բնակիչներով՝ մեր ուժերով ենք այդ ամենը մաքրել։ Բայց էլի ենք ասում՝ դա հարցի լուծում չի։ Ուզում ենք հավատանք, որ գոնե այսօր-վաղը աշխատանքներ կկատարվեն, գոնե ժամանակավորապես դիտահորից դուրս եկող կեղտը կհեռացնեն»։   

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ խնդրի մասին տեղեկացել է արդեն Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, ում հանձնարարականով՝ թաղապետարանի պատասխանատուները ժամանել են ու «Վելոիա Ջրի» հետ փորձում են խելք-խելքի տալ, գոնե ժամանակավորապես խնդիրը լուծել։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր